Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Հասան Ռոհանին տարածաշրջանի համար վտանգավոր է համարել ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայությունը

Հասան Ռոհանին տարածաշրջանի համար վտանգավոր է համարել ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայությունը
10.10.2020 | 20:50

Իրանի նախագահի պաշտոնական կայքը Հասան Ռոհանիի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Հասան Ռոհանին ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններն Իրանին շատ են անհանգստացրել:

«Այս բախումներին երրորդ երկրների հնարավոր միջամտությունը ճգնաժամի ընդլայնման և երկարաձգման պատճառ է դառնալու։ Դա տարածաշրջանի երկրների օգտին չէ»,- ասել է Իրանի նախագահը։ Ռոհանին, շեշտելով Իրանի սահմանների և սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգության պահպանման անհրաժեշտությունը, նշել է՝ «Տարածաշրջանի խաղաղությունը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի»։ Անհանգստություն հայտնելով մարտերում որոշ ահաբեկչական խմբավորումների ներկայության և մասնակցության կապակցությամբ, նա ընդգծել է․«Ահաբեկիչների ներկայությունը և Իրանի, և Ռուսաստանի, և ամբողջ տարածաշրջանի համար կարող է վտանգավոր լինել»։ Ռոհանին, շեշտելով բախումների դադարեցման, հրադադարի հաստատման և բանակցություններ սկսելու հարցում համատեղ ջանքերի անհրաժեշտությունը, հավելել է.«Բախումների շարունակման պարագայում տարածաշրջանում իրավիճակն ավելի է բարդանալու և մարդկային ու նյութական վնասների պատճառ է դառնալու»։ Իրանի նախագահը բարձր է գնահատել հրադադար հաստատելու և բանակցություններ սկսելու հարցում Ռուսաստանի ջանքերը և կարևորելով հրադադարի պահպանումը՝ նշել, որ Թեհրանը պատրաստ է համագործակցել և ցանկացած տեսակի օգնություն ցուցաբերել։


Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ըմբռնում է ճգնաժամի առնչությամբ Իրանի մտահոգությունները։ ՌԴ նախագահը նշել է, որ ԼՂ հարցում Թեհրանի դիրքորոշումը շատ կարևոր է, և ողջունում է խնդրի կարգավորման համար Իրանի հետ խորհրդակցությունների շարունակումը։

Դիտվել է՝ 1678

Մեկնաբանություններ